Հավատարիմ մնացեք ԻՐԱՎԱԲԱՆԻ բարձր կոչմանն ու առաքելությանը․ արհամարհեք և անտեսեք այս իրավական խեղկատակությունը
Արթուր Ղազինյան,Ֆբ գրառում
Այսօր ստորագրվեց ՛՛Սահմանադրական դատարանի մասին՛՛ ՀՀ Սահմանադրական օրենքի ընդունված փոփոխությունը։
Քաղաքական և իրավական գնահատական արդեն ներկայացրել եմ, հետևաբար հատուկ ուզում եմ դիմել ձեզ.
Հավատարիմ մնացեք ԻՐԱՎԱԲԱՆԻ բարձր կոչմանն ու առաքելությանը, մասնագիտական նվիրվածությանն ու արժանապատվությանը. արհամարհեք և անտեսեք այս իրավական խեղկատակությունը, ուղղակի մի նկատեք այն՝ կարծես երբեք չի էլ եղել։
Ձեր անունները ոսկե տառերով կգրվի Հայկական իրավագիտության պատմության էջերում և հետագա բոլոր սերունդների համար կդառնան ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ բարոյականության ու արժանապատվությանը ուղեցույց։
Որպես իրավաբան ապավինում եմ ձեր խորաթափանցությանն ու մասնագիտական բարձր կամային հատկանիշներին՝ հնարավոր և սպասվող բոլոր տեսակ ճնշումներին ընդառաջ։
Կանգնած եմ ձեր կողքին և սեղմում եմ ձեզնից յուրաքանչյուրի ձեռքը։