Հայերեն   English   Русский  

​Ցուցափեղկային նախագահը


Ստեփան Դանիելյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 1083

Արմեն Սարգսյանը կայացած նորմալ երկրում կարող էր լավ նախագահ լինել՝ երկիրը ներկայացներ միջազգային տարբեր հարթակներում,

իմաստուն ելույթներ ունենար, ներդրումներ կպցներ և այլն։ Այսինքն լիներ այն, ինչն իր մոտ փառահեղ է ստացվում՝ լինել Միջնորդ։ Մի խոսքով, խորհրդարանական կառավարման մոդելի երկրում լիներ ներկայացուցչական ու արարողակագային "մարմին":

Սակայն մենք, ցավոք, այլ երկրում ենք ապրում և նրա մարմնից այլ սպասելիքներ ունենք։ Մեր հիմնական սպասելիքը արդի պայմաններում կարող է միայն մեկը լինել՝ լինել Սահմանադրության երաշխավորը։ Սակայն նա իր հիմնական ու ներկա պայմաններում ճակատագրական առաքելությունը տապալել է։ Նա դարձել է Սահմանադրության չերաշխավորը։ Ստորագրելով ՍԴ-ի վերաբարյալ օրենքը, այն չուղարկելով ՍԴ-ին սահմանադրության հետ համապատասխանատվությունը որոշելու համար, նա դարձավ մի նոր՝ պետական ճգնաժամի պատասխանատու, ավարտուն տեսք տալով իրավական խոռնաշփոթին ու դատական համակարգի վերջնական ապալեգիտացմանը։

Այն հիմնավոր կասկածը, որ մենք Նախագահ չունենք, դարձավ ակնհայտ։

Հիմա խոսքը ՍԴ անդամներին է։ Նրանք, ովքեր կհամաձայնվեն վաղաժամկետ հրաժարվել իրենց պաշտոնից՝ հրաժարվելով լինել ՍԴ դատավոր, դառնալով բյուջեյի հաշվին գոյատևող պառազիտներ, դառնալու են անձեռնսղմելի մարդիկ։ Ընտրությունն իրենցն է։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: