Հայերեն   English   Русский  

Հայաստանի ԶՈւ-ն կասեցրել է նախիջևանյան ուղղությամբ ամրապնդման Ադրբեջանի փորձերը. Արտակ Դավթյան


  
դիտումներ: 159

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ասաց, որ

Թուրքիայի օգնությամբ նախիջևանյան ուղղությամբ ամրապնդման Ադրբեջանի փորձերը հաջողությամբ չեն պսակվել:

Նրա խոսքով՝ հայկական կողմը 30-40 տոկոսով ավելի շատ գերիշխող բարձունքներ ունի, և վերջին ամիսներին մեծ աշխատանք է տարվել հենակետային սարքավորումների և ճանապարհաշինության ուղղությամբ, ինչը թույլ է տալիս էապես ժամանակ տնտեսել զորքերի վերաբաշխման համար:

«Դիրքերի վատացում տեղի չի ունեցել: Որոշակի բարելավումը մարտավարական բնույթ է կրել: Ադրբեջանը շատ ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ այդ ուղղությամբ ամրապնդվելու համար: Մենք դրան արդյունավետորեն հակազդում ենք»,- նշեց Արտակ Դավթյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: