Հայերեն   English   Русский  

Ես պատասխանում եմ բոլորի զանգերին, երեկ եմ խոսել Աջամյանի պապիկի հետ. Անդրանիկ Քոչարյանը զայրացավ


  
դիտումներ: 141

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Ազգային ժողվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադառնալով լրագրողի այն հարցին,

որ այսօր Կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա անցկացնող զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները պնդում են, որ Քոչարյանը չի կատարում իր խոստումները, գործի արդար քննություն տեղի չի ունենում, և անգամ նա չի պատասխանում հեռախոսազանգերին, վրդովված ասաց, որ ինքը դեռ երեկ է խոսել Աջամյանի պապիկի հետ և ներկայացրել կատարված աշխատանքները:

«Ես խոսել եմ Աջամյանի պապիկի հետ բառացիորեն երեկ և մանրամասն ներկայացրել եմ իրավիճակը, և թե փորձագիտական ինչ ծավալի աշխատանք է կատարվել: Ավելին՝ իրենք կասկածում էին, որ կոմայի մեջ գտնվող մյուս զինվորը կոմայից դուրս է եկել և այդ փաստը իրենցից թաքուն են պահում, ասեմ, որ 18 տարեկան մեր մյուս զինվորը շարունակում է գտնվել կոմայի մեջ և տարել է մի քանի ծանր վիրահատություններ: Թե փաստաբանների միջոցով, թե իմ աշխատակզմի հետ կոնտակտը մշտական է՝ ամենօրյա ռեժիմով: Այնպես որ այն խոստումները որ ես տվել եմ Աջամյանի հարազատներին, որ քննությունը օբյեկտիվ ձևով է ընթանալու այսօր էլ շարունակվում է»,-բարկացած ասաց Քոչարյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: