Այնուամենայնիվ շատ տխուր ու տհաճ է երբ մարդկանց մեջ հանդիպում ես երկոտանի կենդանիների...
Վարդգես Օվյան,ֆբ գրառում
և երիտասարդ մի մայր՝ 2-3 տարեկան փոքրիկի հետ։ Նստածներից մեկը վեր կացավ, որպեսզի փոքրիկ երախատեր ջահել մայրը նստի, սակայն ազատ նստատեղն անմիջապես զբաղեցրեց մյուս կինն ու 10-11 տարեկան որդուն նստեցրեց ծնկներին։
Այդ ժամանակ 60-ն անց մի կին բարձրացավ տեղից՝ ջահել մայրիկին առաջարկելով նստել, բայց ես արդեն իմ տեղն առաջարկել էի վերջինիս, որը զգացված, շնորհակալություն հայտնեց ինձ։
Հաջորդ կանգառում մոտերքում նստած մեկն իջավ ավտոբուսից։ Մինչ ես պատրաստվում էի նստել, տարիքով մայրիկն իր 10-11 տարեկան տղային անմիջապես ծնկներից իջեցրեց և հրեց առաջ՝ «Շուտ գնա նստի՛ր, արա՛գ, գնա նստի՛ր...»։
Հանգիստ կանգնել ու նայում էի անխռով և հաղթական տեսքով մայրիկին ու նրա սիրասուն որդուն։ Այնուամենայնիվ շատ տխուր ու տհաճ է երբ մարդկանց մեջ հանդիպում ես երկոտանի կենդանիների...