Հայերեն   English   Русский  

Պետք է ընդունել, որ տեղի է ունեցել սխալ, որն իր հետևից պետք է բերի հետևանքներ. վարչապետը՝ Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու մասին


  
դիտումներ: 141

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ օրեր առաջ ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու դեպքին:

Վարչապետը նշեց, որ վերջին օրերին լայնորեն քննարկվում է ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքը, և ինքը ոստիկանապետի պաշտոնակատարի հետ այս թեմայով քննարկում ունեցել է:

«Պետք չի փախչել, պետք է ընդունել, որ տեղի է ունեցել սխալ, որն իր հետևից պետք է բերի հետևանքներ: Հանրության մոտ պետք է կասկած չմնա, որ մենք ուզո՞ւմ ենք այդպես լինի, թե՞ աշխատում ենք, որ այդպես չլինի:

Մենք ունենք երկու վիճակ. մի կողմից կա չափազանցված ագրեսիվության պրոբլեմ, և երբ իրավիճակներ են գալիս և հետևողականորեն այդ ագրեսիվության երևույթների դեմ պայքարում ես, սկսվում է համակարգում չափազանցված պասիվության պրոբլեմ: Այսինքն մի դեպքում մարդը միջամտություն է անում ավելին, քան պետք է, կամ ընդհանրապես, անհարկի գործողություններ է անում, և երբ արձանագրվում է բարձր ղեկավարության անհամաձայնությունը, հանկարծ կարող է հանգեցնել նրան, որ աչքների առաջ գողություն տեղի ունենա, ասի՝ ինչի՞ս է պետք, հենա մեկին ծառայողական քննություն են անում, մյուսին գործից հանեցին»,-ընդգծեց նա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: