Հայերեն   English   Русский  

​«Մարտի 1»-ի գործին շուտով կավելանա նաև «Հոկտեմբերի 27»-ի գործը. Քոչարյան


  
դիտումներ: 104

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ

«Մարտի 1»-ի գործին շուտով կավելանա նաև «Հոկտեմբերի 27»-ի գործը:

«Եկեք տեսնենք, թե ինչպես է ընթանում «Մարտի 1»-ի գործը, և ինչպես է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը փորձում մինչև վերջ պնդել իր դիրքորոշումը, ձգձգել գործընթացը, որպեսզի գործը մնա օդից կախված վիճակում: Այդ գործին շուտով կարող է ավելանալ նաև «Հոկտեմբերի 27»-ի գործը: Մենք պետք է մտածենք նախաքննական մարմնի և քննչական խմբի հնարավորությունների մասին՝ ուժեղ թիմ ունենալու համար, քանի որ շատ տարիներ են անցել, և առանցքային վկաներից ոմանք մահացել են անհասկանալի հանգամանքներում: Սակայն կան նաև մարդիկ, որոնք շատ կարևոր ցուցմունքներ են տալիս»,- վստահեցրեց Քոչարյանը:

Որպես կարևոր վկա նա նշեց գլխավոր ահաբեկիչ Նաիրի Հունանյանի ներկա գտնվելու անհրաժեշտության մասին, ընդ որում, նա հավելեց, որ այժմ տվյալ հարցը չի քննարկվում:

Հիշեցնենք, որ 20 տարի առաջ՝ 1999 թվականի հոտկեմբերի 27-ին, Նաիրի Հունանյանի գլխավորությամբ մի խումբ ահաբեկիչներ ներխուժեցին ԱԺ շենք եւ կրակ բացեցին խորհրդարանի եւ կառավարության անդամների եւ ղեկավարների ուղղությամբ: Նրանց նկատմամբ դատավարությունը տեւել է 2001-ից 2003 թվականները, մեղադրող կողմը պահանջել է բարձրագույն պատիժ, սակայն Հայաստանում մահապատիժը չեղարկվել է 2003 թվականի սեպտեմբերին որպես Եվրոպայի Խորհրդին անդամակցելու արդյունք:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: