Հայերեն   English   Русский  

4 անգամ պարգևավճար չենք ստացել. Ալեն Սիմոնյանը հերքեց լուրը, որ պատգամավորները 1 մլն դոլարի պարգևավճար են ստացել


  
դիտումներ: 175

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավոր, Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե իսկապե՞ս իրենք կարծում են, որ այնքան լավ են աշխատել, որ միայն ընթացիկ տարվա դեկտեմբերին 4 անգամ պարգևատրման են արժանացել, ասաց, որ այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում:

«Վերջին մեկ տարվա ընթացքում խորհրդարանը տնտեսել է շուրջ 400 մլն դրամ: ԱԺ պատգամավորները միլիոնավոր դրամների պարգևավճարներ չեն ստացել, ես մեկ-մեկ այնպիսի թվեր եմ տեսնում մամուլում, որ գալիս եմ և աշխատակզմից պահանջում եմ իմ միլիոնավոր դրամները: Ասում են, որ 4 անգամ պարգևավճար ենք ստացել, նման բան չկա, գոյություն ունի ձևավորված գումար, որը կառավարության որոշմամբ տրվել է ԱԺ-ին, մոտավորապես 382 միլիոն դրամի մասին է խոսքը, և այդ գումարից Լուսավոր Հայաստան, Բարգավաճ Հայաստան և Իմ քայլը խմբակցությունների պատգամավորներին պարգևավճարներ է տրվել»,-ասաց Սիմոնյանը և հերքեց այն լուրերը, որ 1 միլիոն դոլարի պարգևավճարներ են բաժանվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: