Հայերեն   English   Русский  

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ շուրջ 350 երեխաներ Ազգային պատկերասրահում մասնակցել են ամանորյա միջոցառման


  
դիտումներ: 146

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Հայաստանի Ազգային պատկերասրահում դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել ամանորյա միջոցառում,

որին մասնակցել են հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով ընտանիքների, զոհված ազատամարտիկների 9-12 տարեկան շուրջ 350 երեխաներ: Միջոցառման ընթացքում փոքրիկների համար կատարումներով հանդես են եկել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը, որից հետո փոքրիկ հյուրերը դիտել են «Անխելք մարդը» ներկայացումը Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի դերասանների մասնակցությամբ: Ամանորյա միջոցառման շրջանակում երեխաները մասնակցել են հյուրասիրությանը, ինչպես նաև ներկա գտնվել զվարճալի շոու ծրագրին:

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ շուրջ 350 երեխաներ Ազգային պատկերասրահում մասնակցել են ամանորյա միջոցառման

Դեկտեմբերի 29-ին վարչապետի տիկնոջ նախաձեռնությամբ սահմանամերձ գյուղերի 800 երեխաներ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կդիտեն «Ալլադին» ներկայացումը, որից հետո կայցելեն Երևանում գործող ժամանացի տարբեր վայրեր:

Ամանորյա միջոցառումն իրականացվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի պահուստային ֆոնդի աջակցությամբ։ Ծրագրի կազմակերպման համար տրամադրվել է 5 միլիոն դրամ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: