Գյումրեցիներին բնակարան են գնում հասարակ մարդիկ. պետական ծրագրից լուր չկա
Այս հիմնադրամին հիմնականում միջոցներ էին փոխանցում Գյումրու քաղաքապետն ու քաղաքապետարանի ենթակայության կառույցների աշխատակիցները: Հիմնադրամի հետ կապված նախորդ տարվա աղմակահարույց զարգացումներից հետո, երբ գործադիր տնօրենները միմյանց դեմ մեղադրանքներ ներկայացրեցին, Սամվել Բալասանյանը հրաժարվեց իր աշխատավարձը հիմնադրամին փոխանցելուց, իսկ մյուս աշխատակիցներին թողեց իրենք որոշեն ինչպես վարվել: Այնուամենայնիվ, հիմնադրամին փոխանցումներ եղել են տարվա ընթացքում, նաև նախաձեռնվեց <Խճանկար> ակցիան, երբ գյումրեցի արվեստագետ Սուսաննա Մկրտչյանի ստեղծած <Իմ հոգու տուն Գյումրի> նկարը վերածվեց հսկա փազլի և յուրաքանչյուր կտորը վաճառվեց 1000 դրամով: Փազլի բոլոր կտորները վաճառվեցին և արդյունքում 3 սենյականոց երկու բնակարան գնվեց:
<Գյումրին առանց տնակների> հիմնադրամի գործադիր տնօրենը նաև հայտնել է հաջորդ տարի փազլային ակցիան կշարունակվի և այն կվաճառվի նաև Գյումրիից դուրս: