Հայերեն   English   Русский  

Պայթյուն Շիրակավան գյուղում. տուժածներ չկան


  
դիտումներ: 298

Դեկտեմբերի 26-ին, ժամը 12:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Շիրակավան գյուղում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1-ին փողոցի տներից մեկի խոհանոցում 20 կգ-ոց գազի բալոնի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. տուժածներ չկան:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը գազի բալոնը տնից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:29-ին, մարվել՝ 13:45-ին: Այրվել է բալոնից արտահոսած գազը:

Պայթյունից ամբողջությամբ վնասվել են երկու հարակից տների արտաքին և ներքին պատերը, պատուհաններն ու դռները:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հովացման աշխատանքներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: