Հայերեն   English   Русский  

​Իրաքի նախագահը հրաժարական է ներկայացրել


  
դիտումներ: 467

Իրաքի նախագահ Բահրամ Սալեհը երկրի խորհրդարան պաշտոնաթողության խնդրանք է ներկայացրել: Այդ մասին տեղեկացնում է Interfax-ը՝ հղում անելով Arab News կայքէջին:

Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ Բահրամ Սալեհը նման որոշում է կայացրել ի նշան բողոքի Ասաադ ալ- Էյդանիին վարչապետ նշանակելու դեմ, որը իրանամետ խմբակցության թեկնածուն էր Իրաքի խորհրդարանում: Սահմանադրությունը թույլ չի տալիս Սալեհին մերժել վարչապետի թեկնածությունը:

Իրաքում հոկտեմբերի սկզբից զանգվածային հակակառավարական ցույցեր են տեղի ունենում: Ցուցարարները սկզբում պահանջում էին իշխանություններից ուշադրություն դարձնել կոռուպցիային, անբավարար տնտեսական դրությանը՝ չնայած նավթահանությունից ստացվող շահույթներին և գործազրկությանը երիտասարդության շրջանում: Այդ տարիքային խմբի մարդիկ կազմում են Իրաքի բնակչության ավելի քան կեսը: Սակայն հետագայում սկսեցին ներկայիս քաղաքական համակարգը փոխելու կոչեր հնչել, որը ստեղծվել է Իրաքում 2003 թ. ռազմական գործողությունների արդյունքում: Ցուցարարները կոչ են անում նոր սահմանադրություն ընդունել և նոր ընտրական օրենք, նաև այլ քաղաքական միջոցներ կիրառել:

Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդին հրաժարական տվեց նոյեմբերին, սակայն դեռևս կատարում է կառավարության ղեկավարի պարտականությունները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: