Հայերեն   English   Русский  

Ռուսաստանը կոչ է արել Թուրքիային կողմնորոշվել՝ որտեղ են Իդլիբում զինյալներն ու «ընդդիմությունը»


  
դիտումներ: 525

Ժամանակն է՝ Թուրքիան ավելի ակտիվ կատարի հուշագրի իր պարտականությունները Իդլիբի վերաբերյալ ապառազմականացված գոտու կազմակերպման և «ընդդիմությունը» ահաբեկիչներից առանձնացնելու գործում: Ինչպես տեղեկացնում է REGNUM գործակալությունը, այս հայտարարությունը դեկտեմբերի 26-ին արել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ չի կարելի անվերջ հաշտվել Իդլիբում ահաբեկչական անկլավի գոյության հետ:

«Եվ այդ կապակցությամբ Ռուսաստանը հանդես է գալիս 2018 թ. սեպտեմբերի 17-ին Սոչիում ստորագրված հուշագրի լիակատար կատարման միջոցների ակտիվացման օգտին: Նախ և առաջ ապառազմականացված գոտու ստեղծման և այսպես կոչված չափավոր ընդդիմությունը ահաբեկիչներից տարբերելու մասով»,- ասել է Մարիա Զախարովան:

Ինչպես հաղորդել է REGNUM-ը, «Իդլիբ» գոտում շարունակվում է սիրիական բանակի ռազմական գործողությունը, որի ընթացքում զինյալներից ազատվել է արդեն մի քանի տասնյակ բնակավայր: Սիրիական զորքերի հարձակումների ընթացքում թուրքական զինվորների մի քանի դիտակետեր հայտնվել են շրջափակման մեջ:

Հիշեցնենք, որ «Իդլիբ» գոտում զինված խմբավորումների մի մասը վայելում է Թուրքիայի աջակցությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: