Հայերեն   English   Русский  

​«Մենք այստեղ ենք, որ հաղթենք». ցուցարարներ


  
դիտումներ: 529

Հարյուրավոր մարդիկ դեկտեմբերի 26-ին կրկին դուրս էին եկել Փարիզի փողոցներ՝ բողոքելով թոշակային բարեփոխման դեմ, հաղորդում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով BFM հեռուստատեսությանը:

Հայտնի է, որ երկաթուղայինների հետ ցույցին մասնակցել է ևս 300 մարդ: Երթին միացել են ուսուցիչներ, բժշկական աշխատողներ, «դեղին ժիլետներ» և «Ապստամբություն բնաջնջման դեմ» շարժումների ակտիվիստներ: Որոշ քաղաքական գործիչներ նույնպես զորակցել են երթին:

«Մենք այստեղ ենք, որ հաղթենք»,- արձագանքել է Նոր հակակապիտալիստական կուսակցության ներկայացուցիչը:

«Ձեզ պետք չեն ձեր արհմիութենական առաջնորդները,- հայտարարել է Ժերոմ Ռոդրիգեսը՝ «դեղին ժիլետներ» շարժման գլխավոր դերակատարներից մեկը:- Մենք պայքարում ենք միևնույն կյանքի համար»:

Դեկտեմբերի 26-ին թոշակային բարեփոխման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է Ֆրանսիայի երկաթուղիների ազգային ընկերության մեքենավարների ավելի քան 40 տոկոսը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: