Ֆիլիպիններին պատուհասած «Ֆանֆոն» թայֆունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 28 մարդու: Այդ մասին տեղեկացնում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով ABS-CBN հեռուստակայանին:
Հայտնի է նաև, որ 12 մարդ համարվում է անհետ կորած: Զոհվածներից 13-ը կործանվել են Իլոլիո գավառում: Հաղորդվում է նաև թայֆունից վնասված 2 հազար տների և 55 դպրոցների մասին: Էլեկտրամատակարարումն անջատված է 150 քաղաքներում, առնվազն 44 հազար մարդ տարհանված է: