Երևանի Պռոշյան փողոցում վթարից հետո Mercedes-ի վարորդը մեքենայից իջել և ծեծի է ենթարկել տաքսու տարեց վարորդին։
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութից երևում է, թե ինչպես Mercedes–ի վարորդն իր ավտոմեքենայով հարվածում տաքսուն, ինչից հետո իջնում է իր մեքենայից ու սկսում հարվածներ հասցնել վարորդին։