Հայերեն   English   Русский  

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել. Ռուբեն Մելիքյան


  
դիտումներ: 114

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն ասաց, որ իր տեղեկություններով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել:

«Արդեն շատ ավելի հստակ է դառնում այս ամբողջ պրոցեսը: ՍԴ նախագահին մեղադրանք առաջադրելը՝ կամավորության մասին այդքան փողահարված օրենքից հետո: Եթե որևէ մեկը այս երկրում կարծում է, որ այս օրենքը, բոլոր գործընթացները և Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը պատճառական կապի մեջ չեն, դժվար է տրամաբանական համարել այս մոտեցումը»,-ասաց Մելիքյանը և հավելեց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը որոշակի ժամանակահատված՝ մինչև նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելը, օժտված է եղել ընդհանուր անձեռնմխելիությամբ, պետք է հասկանալ՝ այն հետադարձ ուժ ունի՞, թե՞ ոչ:

Հիշեցնենք՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն այս պահին հարցաքննվում է, իսկ ՍԴ դատարանի բակում հավաքվել են մի խումբ մարդիկ՝ աջակցելու ՍԴ նախագահին։ Նշենք, որ դեռևս պարզ չէ՝ ինչ գործի շրջանակում է հարցաքննվում ՍԴ նախագահը։ Հիշեցնենք նաև, որ երեկ մամուլը գրել էր, ՀՔԾ-ն խուզարկություն է իրականացնում Սահմանադրական դատարանում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: