Հայերեն   English   Русский  

Ես չեմ պատրաստվում օգտվել վաղ կենսաթոշակի հնարավորությունից․ Արեւիկ Պետրոսյան


  
դիտումներ: 579

Ես չեմ պատրաստվում օգտվել վաղ կենսաթոշակի հնարավորությունից, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը։

«Ես իմ կենսագրության յուրաքանչյուր էջը լրացրել եմ պատվով, պետականության ամրապնդմանը մասնակցելու բարձր պատասխանատվությամբ։ Ես չեմ պատրաստվում օգտվել վաղ կենսաթոշակի հնարավորությունից եւ հավատարիմ եմ մնալու ՍԴ դատավորի իմ տված երդմանը՝ լինել անկախ, անաչառ եւ իրականացնել սահմանադրության գերակայության ապահովման իմ առաքելությունը»,-նշեց նա։

Այս պահին ՍԴ-ում ՀՔԾ ներկայացուցիչները քննում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: ՍԴ-ի բակում բողոքի ակցիա է։ Ներկա են քաղաքական գործիչներ , իրավաբաններ,քաղաքացիներ։

Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին։ Դրանից անմիջապես հետո ՀՔԾ քննիչները գնացել էին ՍԴ, սակայն պարզ չէ, թե ինչ նպատակով։

Ավելի ուշ տեղեկություն էր ստացվել, որ ՀՔԾ-ն եւս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը եւ այդ հիմնավորմամբ կրկին դիմել դատարան՝ Փանոսյանին կրկին կալանավորելու համար։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: