Հայերեն   English   Русский  

​Լույս է տեսել ԺՊԻՏԸ ԱՐԱՐԱՏ ԲԱՐՍԵՂՅՍՆԻՑ ՝ ԹՈՒՄԱՆՅԱՆԱՎԱՐԻ


  
դիտումներ: 1253

Պատասխանելով ո՞րն Է ամենազորեղ զենքը, ի՞նչ է քեզ համար երգիծանքը, հումորը հարցին Լոռեցի ճանաչված մանկագիր Սուրեն Մուրադյանը գրում է

.«Տարիների փորձով համոզվել եմ, որ մռայլ ու դաժան մարդիկ չունենո՛չ գեղեցիկ մանկություն, ո՛չ սիրո հուշ, ոչ էլ կարեկցելով, թախծելու զգացմունք: Հումորը, երգիծանքը կենսախինդ մարդկանց մենաշնորհն են: Եթե մարդը օժտված է բարձր առաքելությամբ, անհատականությամբ, նա համարձակորեն ծիծաղում է իր արատների վրա և ուրիշներին ծիծիղելու տեղ չի թողնում»:

Հենց այսպիսին են լոռեցիները: Անմահ Թումանյանի «հերոսներից» շատերը դարձել են մարդկային բնավորության գնահատման չափորոշիչներ, մարդու էության և կերպարի խորհրդանիշեր, իր Քաջ Նազարը, Ձախորդ Փանոսը, Սուտլիկ որսկանը, Անբան Հուռին, Սուտասանը և այլն:

Նրանց նմանները կան մեր օրերում: Վերջիններիս շարքերում են և գյուղացի ռամիկներ և ամենատարբեր չիներով անձիք: Նրանց հետ կապված շուրջ 300 մանրապատում է առանձնացրել իր ժողովածուում բանասեր-իրավաբան, երևանաբնակ շնողցի Արարատ Բարսեղյանը («Լոռվա Շնողիհումոր»2019թ.) լոռվա ժպիտը թումանյանավարի բաժանելով ընթերցողին:

Նախկին ոստիկանի սուր աչքը, բանասերին հատուկ բանահավաքությունը օգնել են ապահովելու լիաթոք ծիծաղ, միաժամանակ պահպանել պատումի ճիշտ հասցեականությունը և Լոռուն հատուկ կոլորիտայնությունը:Պատշաճ է մանրապատումներ լեզուն և ոճը: Ժողովածուի էջերում հստակ առանձնացված են Շնողի և Լոռվա հումորը: Հեղինակը կարողացել է հիմնականում խուսափել տարբեր գրքերում արդեն տեղ գտած, հանրայնացված հումորի ընդգրկումից: Կան պատումներ որոնցում անցանկալի խեսակցություններից խուսափելու համար դեպքերը վերագրվել են մտածածին անուններով շնողցիների: Չեմ ուզում չարաշահել ընթերցողի համբերությունը:«Առաջնախոսքի փոխարեն» վերնագրված խոսքից բարձրաձայնում եմ հեղինակի հորդորը.«Այտա, գիրքը կարդա, գիրքը…», իսկ մինչ այդ ընթերցողի հետաքրքրությունը ուղղորդելու նպատակով ներկայացնում եմ երեք մանրապատումներ պատահական ընտրությամբ.

***

Մի օր էլ Պետնանց Հովիկը անկողնում պառկած սպասում է, որ կինը իրմոտ գնա` քնելու:

Երբ կինն ուշանում է, Հովիկը գոռում է.

-Աղչի’, դու մարթ չունի՞ս, որ գնաս հետըքնիս:

-Թէ’, ունիմոչ:

-Բա ո՞ւրա քո մարթը:

-Մեռել ա:

-Իմ կնիկն էլ ա մեռել, արի ամուսնանանք:

***

Հերթական անգամ առևտրի նպատակով Թբիլիսի գնալուց առաջ հավաքվում են Շախկանց Սարոյի հարևաններն ու տարբեր պատվերներ տալիս` մեկը գլխարկ ա ուզում, մեկը` գերանդի, մեկը` կոշիկ, մեկը` մի բահ… Նրանցից մեկն էլ 5 ռուբլի է հանում գրպանից, դնում սեղանին ու խնդրում.

-Սարո ջան, ինձ հմար էլ մի շվի կբերես:

-Այ քուշվին նվագեց, - կես կատակ, կեսլուրջ նկատում է Սարոն:

***

Լոռեցին Երևանի փողոցում հարցնում է անցորդին.

-Ախպեր ջան, դիմացի մայթը ո՞րն ա:

Անցորդը մատնացույց է անում հակառակ մայթը: Լոռեցին դժգոհմրթմրթում է.

-Ա՛յ մարդ, նոր ընդեն ըստիղրգեցին, հմի էլ ըստեն ընդի են ղրգում:

Վաղարշակ Ղորխմազյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: