Հայերեն   English   Русский  

Հորդորում ենք Անդրանիկ Քոչարյանին ավելի զուսպ լինել, գնահատականներ չտալ լրագրողների աշխատանքին. «Մեդիա Պաշտպան»


  
դիտումներ: 132

«Մեդիա Պաշտպանը» մշտադիտարկման արդյունքում նկատել է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի և «5-րդ ալիքի» լրագրողի միջև ընդհարում է տեղի ունեցել։

Անդրանիկ Քոչարյանը վրդովվել է լրագրողի հարցից, որը վերաբերում էր մահացած զինծառայողի հարազատների հետ հանդիպմանը։ Հարցին ի պատասխան, Քոչարյանն ասել է․ «Ես կզարմանայի, որ ձեր հեռուստաընկերությունը այլ հարց տար»։

Լրագրողի մեկնաբանությանը, թե նրան հետաքրքիր էին հանդիպման արդյունքները, Անդրանիկ Քոչարյանը քննադատաբար է մոտեցել՝ մեղադրելով լրագրողին իրավիճակը գրգռելու մեջ։ Հորդորում ենք Անդրանիկ Քոչարյանին ավելի զուսպ լինել, գնահատականներ չտալ լրագրողների աշխատանքին։

«Մեդիա պաշտպան»-ը հիշեցնում է, որ Անդրանիկ Քոչարյանը կարող էր բարեկրթորեն հրաժարվել հարցին պատասխանելուց, բայց ԱԺ պատգամավորն ընտրել էր պիտակավորելու և մեղադրելու գործելաոճը։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հիշեցնում է նաև, որ նմանատիպ գործելաոճն անընդունելի է, իսկ բարեկիրթ վերաբերմունքն ու դիմացինի մասնագիտական աշխատանքը հարգելը՝ պարտադիր և հույս հայտնում, որ ԱԺ պատգամավորը հետայսու հետևողական կլինի իր խոսքին և կտիրապետի իր էմոցիաները։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: