Հայերեն   English   Русский  

Այսօր չեմ բացառում, որ կարող եմ քաղաքականության մեջ լինել. Լևոն Քոչարյան


  
դիտումներ: 1500

Եթե 2 տարի առաջ հարցնեին հնարավո՞ր է քաղաքականության մեջ լինես, երևի թե կբացառեի, այսօր չեմ կարող բացառել դա։

Անկախ նրանից, թե հայրս որտեղ է գտնվում, չեն կարողանոլու նրան զերծ պահել քաղաքական պրոցեսներից։ Այս մասին 168.аm-ի «Պրեսսինգ» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։

Պատասխանելով լրագրողի հարցին, արդյոք պատրաստվո՞ւմ են գործարքի մեջ մտնել գործող իշխանության հետ, քանի որ Ալեն Սիմոնյանն այդպիսի հայտարարություն էր արել և նշել նաև Ռոբերտ Քոչարյանի անունը՝ Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Ձեր նշած անձը սուտ է ասում, չկա նման բան։ Եթե ինչ որ մեկին թվում է, որ հորս կալանավորելով, բանտում պահելով պետք է դրանով մենք փորձենք, ինչ որ գործարքի գնալ, ուղղակի շատ պրիմիտիվ մարդիկ են ու չեն ճանաչում, ոչ հորս, ոչ էլ մեր ընտանիքին։ Մեր պայքարն այստեղ զուտ մի մարդու ազատության պայքար չէ, այստեղ ավելի լուրջ հարցեր են դրված»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: