Հայերեն   English   Русский  

Բացահայտվել է Զարթոնք համայնքին պատկանող գույքի գողությունը


  
դիտումներ: 347

Դեկտեմբերի 26-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Զարթոնք համայնքին պատկանող նախկին անասնապահական շինության մուտքի երկաթյա դարպասը, տարբեր երկարության ընդհանուր 155 մետաղյա խողովակ և 3 ծառ՝ պատճառելով 450.000 դրամի վնաս:

Մեծամորի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Զարթոնք գյուղի 45-ամյա մի բնակիչ։ Նա ժամը 20.00-ին բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերվել է:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: