Հայերեն   English   Русский  

ՀԿԵ և «Ապավեն» ընկերությունները ստորագրեցին համագործակցության մասին համաձայնագիրը


  
դիտումներ: 297

Տեղական արտադրանքի արտահանումը խթանելու, երկաթուղի բեռնափոխադրումների նոր ծավալների ներգրավման նպատակով՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն

և Հայաստանի խոշոր տրանսպորտային «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը դեկտեմբերի 27-ին ստորագրեցին 2020 թվականին համագործակցության մասին համաձայնագիրը։

Փաստաթուղթը նախատեսում է երկաթուղային տրանսպորտի միջոցով փոխադրվող պղնձի խտանյութի արտահանման ավելացում 16,7%-ով՝ մինչև 210 հազար տոննա։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Հ ամաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝կոնցեսիոն կառավարման ժամ կետը կազմում է 30 տարի՝կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: