Հայերեն   English   Русский  

Մասիսում շմոլ գազից ընտանիք է թունավորվել


  
դիտումներ: 820

Դեկտեմբերի 27-ին, ժամը 19.30-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Մասիս

քաղաքի Նոր Թաղ թաղամասի մի բնակարանի չորս բնակիչ, որոնոցից երեքը` անչափահաս: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 19-ի սահմաններում, թունավորվել են իրենց տան գազի վառարանի շմոլ գազի արտահոսքից:

Նախապատրաստվում են նյութեր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: