Հայերեն   English   Русский  

Եվրոպական կառույցները ձեր ընտրողները չեն, որոնց ականջներին ինչ լապշա ուզեք կախեք. Արսեն Բաբայան


  
դիտումներ: 1305

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, Ազգային հակակոռուպցիոն խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Փաստորեն այն տարածքի սեփականտիրոջը (նոտարական գրասենյակը), որը ՀՔԾ-ն ու դատախազությունը պնդում են, թե փաստացի պատկանում կամ պատկանել է ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, նույնիսկ չեն էլ հարցաքննել:

Պատկերացնո՞ւմ եք, քրեական գործի քննության համար նույնիսկ չեն պահպանել ձևական կողմը, նույնիսկ չեն հարցաքննել այն մարդուն, ում փաստաթղթերով պատկանում է այդ տարածքը:

Եվ այս անհեթեթ գործելաոճով ՀՀ իրավապահ մարմինները մեղադրանք են առաջադրել ՀՀ ՍԴ նախագահին:

Արդեն տեղեկացանք, որ Վենետիկից սև թուղթ են ուղարկել կառավարությանը: Վստահեցնում եմ, այդ թղթից շատ ավելի ծանր փաթեթներ եք ստանալու, քանի որ եվրոպական կառույցները ձեր ընտրողները չեն, որոնց ականջներին ինչ լապշա ուզեք կախեք․․․

Ես ձեզ դեռ ամիսներ առաջ էի զգուշացնում, որ կանգ առնեք, որ հետոն ծանր է լինելու:

Շնորհակալություն հայտնենք ՀՀ իրավապահ մարմիններին, որ մեր սեփականություններն էլ չեն տվել Հրայր Թովմասյանին»:

Նշենք, որ «Հրապարակ»-ի հաղորդմամբ` խմբագրության հետ կապ է հաստատել Ռուսաստանում բնակվող հայազգի գործարար Ռուբիկ Ղազարյանը և վրդովված պատմել, որ դատախազության կողմից Հրայր Թովմասյանին վերագրվող տարածքը իրականում իրեն է պատկանում՝ դեռևս 2009թ.-ից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: