Հայերեն   English   Русский  

​Աման, աման, աման ...


Անդրանիկ Թևանյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 445

Ֆեյսբուքյան լրահոսը ստիպեց ինձ լսել ամանորյա նոր երգը։

Վանկերից հասկացա, որ այն նվիրված է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորուհիներից մեկին՝ Լուլուին։ Միգուցե այդպես չեն ուզել, բայց այդպես է ստացվել։

Երգը լավ «ռասկրուտկա» է լինում, քանզի դրան նպաստում են նաև քննադատողները, պրիկոլներ անողները և ծաղրողները։

Այս գրառումն էլ, փաստորեն, նպաստում է երգի «ռասկրուտկային»։

Կձգի՞ այն որպես համաշխարհային հիթ։ Դրա շանսը նույնքան է, ինչքան որ «Հայկական Ագորայի» համաշխարհայնացումը կամ տնաբույծ «Գանդիի» միջազգայնացումը։

Ինձ տվյալ դեպքում այլ բան է հետաքրքրում։ Որքա՞ն է երգը «նստել» հարկատուներիս վրա և որքա՞ն է կազմել «ատկատը»։ Ինչքա՞ն է դուրս գրվել այն հսկայական բյուջեից, որը մսխվելու է բրդուճի սիրահարներին ամանորյա տեսարաններ ապահովելու համար։

Հա, չմոռանամ ասել, որ Նոր տարվա գիշերը հրապարակում հավաքվելը յուրաքանչյուրի իրավունքն է, բայց չինովնիկներին հրապարակ գալ պարտադրելը նույնն է, ինչ դատարանները շրջափակելու հրահանգը կամ ՍԴ–ն ամեն գնով գրավելու պլանը։ Բոլոր դեպքերում էլ ապօրինության, իշխանության չարաշահման ու հոգեկան խնդիրների հետ գործ ունենք։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: