Հայերեն   English   Русский  

​ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՔ


Ավետիք Իշխանյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 1126

ՍԴ անդամներին վաղաժամկետ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքը տարաբնույթ

մեկնաբանությունների առիթ տվեց․ իշխանություններն ու նրանց սատարող ուժերը այն համարում են իրավական և հնարավորություն ՍԴ անդամներին արժանապատվորեն հեռանալու(թե չէ, տեսե՜ք հա՛)։ Ընդդիմադիր ուժերն, իրենց հերթին այն համարում են հակասահմանադրական և փորձ ՍԴ-ն ենթարկեցնելու Նիկոլ Փաշինյանին։

Իրականում, կարծում եմ օրենքով փորձ է արվում, համաձայն ՀՀ Սահմանադրության Հոդված 29-ի (խտրականության արգելքը), վերացնել ՍԴ անդամների միջև առաջացած անհավասարությունը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի համար անընդունելի ՍԴ անդամների կարգավիճակը հավասարեցնել նրա յուրային ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի կարգավիճակին․․․ չաշխատել և ստանալ բարձր աշխատավարձ և պարգևավճարներ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: