Հայերեն   English   Русский  

2019 թվականին երկաթուղին փոխադրել է 3,2 մլն տոննա բեռ և 426,6 հազար ուղևոր


  
դիտումներ: 287

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն դեկտեմբերի 30-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց 2019 թվականի աշխատանքի արդյունքները:

Ինչպես նշեց նա, ավտոտրանսպորտի հետ սուր մրցակցության պայմաններում տարին երկաթուղու համար եղել էր բավականին բարդ, սակայն ձեռնարկված միջոցները թույլ են տվել ապահովել դրական արդյունքները:

Հունվար-դեկտեմբերի արդյունքներով երկաթուղային բեռնափոխադրումների ծավալները կազմեցին 3,2 մլն տոննա, ինչը 11,1% գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Ընդ որում, բեռնաշրջանառությունն ավելացել է 17,3%, արտահանումը՝ 25%, ներմուծումը՝ 12,5%, իսկ տեղական բեռնափոխադրումները՝ 6,9%:

Աճ 11%-ով գրանցվել է նաև ուղևորափոխադրումների ոլորտում: Տարվա ընթացքում ուղևորների թիվը գերազանցեց 426,6 հազարը, միջազգային փոխադրումներն ավելացան 13%, տեղականները՝ 10%:

Կատարելագործվել են նաև երկաթուղու աշխատանքի մի շարք որակական ցուցանիշներ, մասնավորապես գնացքի միջին քաշը, որն ավելացել է 1,5%՝ մինչև 1537 տոննա, լոկոմոտիվի միջին օրական արտադրողականությունն ու վազքը, տեղամասային և տեխնիկական արագությունները:

Աճել են նաև շարժակազմի վերանորոգման և սպասարկման ծավալները՝ վագոնների վերանորոգումը դեպոներում նախորդ տարվա հետ համեմատ աճել է 31,5%-ով, լոկոմոտիվների ընթացիկ սպասարկումը՝ 5,1%-ով, իսկ ընթացիկ վերանորոգումը՝ 3,5%-ով:

Հունվար-դեկտեմբերին երկաթուղին սպասարկել է 14,1 հազար գնացք, որից 98,8%՝ ըստ չվացուցակի: Ընդ որում, գնացքների չվացուցակների կատարողականը վկայում է ուղևորատար և բեռնատար գնացքների շարժի բարելավման և ներհանրապետական էլեկտրագնացքների չվացուցակների կատարելագործման անհրաժեշտության մասին:

Հատուկ կարևորելով անվտանգ երթևեկության հարցը՝ Ընկերության ղեկավարը նշեց, որ 2019 թվականին գծի գնահատականը բարելավվել է 1 կետով՝ կազմելով 73 միավոր: Երկաթուղում շարունակվում է գծային տնտեսության և ենթակառուցվածքի բարեկարգումը, էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման, ինչպես նաև կապի և հեռամեխանիկայի տնտեսությունների արդիականացումը:

Հարավկովկասյան երկաթուղու հիմնական ձեռքբերումների շարքում Սերգեյ Վալկոն նշեց, մասնավորապես Երևան-Գյումրի-Երևան երթուղում երկրորդ արագընթաց գնացքի աշխատանքի մեկնարկը, Ղալթախչի երկաթուղային կայարանի վերակառուցումը, որին ուղղվել է 60 մլն դրամ, առանց վնասների աշխատանքը տարվա արդյունքներով:

2019 թվականի նոյեմբերի 1-ից բարձրացել են ընկերության բոլոր աշխատողների աշխատավարձերը, իսկ տարվա արդյունքներով վճարվել են պարգևներ՝ միջին աշխատավարձի չափով:

2020 թվականին կարևորագույն խնդիրներից Սերգեյ Վալկոն առանձնացրեց գնացնքների երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացումը, բյուջետային համակարգի և աշխատանքային ռեսուրսների կառավարման կատարելագործումը, բեռնա- և ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը:

- Այդ նպատակների կատարումը կախված կլինի մեզանից յուրաքանչյուրից: Մենք շարժվում ենք դեպի զարգացում: Երկաթուղայիններին մաղթում եմ լավատեսություն, արդյունավետ աշխատանք, ընտանեկան երջանկություն և բարեկեցություն, - ասաց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը:

Այնուհետև Սերգել Վալկոն արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար պարգևներ հանձնեց երկաթուղու մի շարք աշխատողներին:

«Կարմիր Բլուր» կայարանի, ուղևորատար գնացքների զննման տեխկետի, «Ախթալա» քարշային ենթակայանի, «Արմավիր» կայարանի էլեկտրակենտրոնացման համակարգի անձնակազմերին շնորհվել է «Արդյունավետ տեխնոլոգիաների և էսթետիկայի ձեռնարկություն» պատվավոր կոչումները:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսականերկաթուղիներ» ԲԲԸ-իդուստրընկերությունևիրականացնումէՀայաստանիերկաթուղայինհամակարգիկոնցեսիոնկառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ինԵրևանումկնքվածպայմանագրի՝կոնցեսիոնկառավարմանժամկետըկազմումէ 30 տարի՝կողմերիփոխադարձհամաձայնությամբևս 10 տարիերկարացմանիրավունքով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: