Հայերեն   English   Русский  

​Նախատոնական օրերին հատկապես կարևոր է, որ երեխան զգա ընտանիքի սերն ու հոգատարությունը.


Արման Թաթոյանը Գյումրիում այցելել է մանկատներից տուն վերադարձած ընտանիքների


  
դիտումներ: 243

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Գյումրիում «Շիրակ կենտրոն» հկ-ի նախագահ Վահան Թումասյանի ուղեկցությամբ

այցելել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններից ընտանիք վերադարձած երկու ընտանիքի:

Առաջինն այցելած ընտանիքում 9 երեխա է մեծանում, և ծնողները պատրաստ են հոգալու մանկատնից ընտանիք վերադարձած երեխաների կարիքները: Մարդու իրավունքների պաշտպանը զրուցել է երեխաների հետ, լսել ծնողներին:

Երկրորդ ընտանիքը, ում այցելել է Մարդու իրավունքների պաշտպանը, մեծ աջակցություն է ցուցաբերել Վահան Թումասյանը։

«Նախատոնական այս օրերին հատկապես կարևոր է, որ երեխաները զգան ընտանիքի սերն ու հոգատարությունըև ընտանիքում սպասեն ամանորյա հրաշքներին: Երեխաները պետք է մեծանան ընտանիքներում, իսկ պետությունը պետք է ամեն կերպ աջակցի մանկատներից ընտանիք վերադարձած երեխաների կարիքների բավարարմանը՝ նրանց նախապատրաստելով ինքնուրույն կյանք վարելուն»,- այցի ժամանակ նշել է Արման Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ՝ մաղթելով բոլորին քաջ առողջություն և ընտանեկան երջանկություն՝ տեղեկացնելով, որ իրենց հուզող հարցերի վերաբերյալ կարող են ստանալ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: