Հայերեն   English   Русский  

Բակո Սահակյանը, Կարեն Աբրահամյանը այցելել են հանրապետության հարավային սահմանագոտի


  
դիտումներ: 370

Նախատոնական անակնկալներից ու միջոցառումներից անմասն չեն մնացել հանրապետության հարավային ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի զինծառայողները և զինավանների բնակիչները:

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, դեկտեմբերի 30-ին այցելել է հանրապետության հարավային սահմանագոտի: Հանրապետության նախագահը շնորհավորել է դիրքապահների Ամանորը և Սուրբ Ծնունդը, մաղթել անփորձանք ծառայություն և բարի վերադարձ իրենց հարազատ օջախներ, ինչպես նաև հետաքրքրվել օպերատիվ մարտավարական իրադրությամբ: Բարձրաստիճան հյուրերը հետևել են նաև նախորդ տարի Մեխակավանում բացված մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների ներկայացումներին, պարային համարներին, մասնակցել զինավանում կազմակերպված տոնական միջոցառմանն ու ճաշկերույթին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: