Հայերեն   English   Русский  

​2020 թվականի հունվարի 1,2 և 6,7-ին նշանակվել են Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքի ուղերթներ


  
դիտումներ: 595

Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ 2020 թվականի հունվարի 1,2 և 6,7-ին նշանակվել են Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքի լրացուցիչ ուղերթներ:

Գնացքները նշված օրերին Երևանից կմեկնեն ժամը 9:15-ին, իսկ Գյումրիից՝ 17:55-ին:

Այսպիսով, ուղևորների հարմարավետության համար նշված տոնական օրերին Երևան-Գյումրի-Երևան ուղղությունում կաշխատեն երկու արագընթաց և երեքական սովորական էլեկտրագնացքներ: Երթևեկության կարգին կարելի է ծանոթանալ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պաշտոնական կայքի՝ www.ukzhd.am, «Ուղևորատար գնացքների չվացուցակ» բաժնում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: