Հայերեն   English   Русский  

Առանց առողջության ամեն ինչ ոչինչ է. Արսեն Թորոսյանի ամանորյա ուղերձը


  
դիտումներ: 239

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ամանորյա ուղերձ է հղել.

Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորի գալիք Ամանորը։ Ուզում եմ արձանագրել, որ 2019 թվականը առողջապահության ոլորտի համար հեղափոխական տարի էր։ Այս տարի հնարավոր եղավ բազմաթիվ կարևոր ծրագրեր կյանքի կոչել, որոնց շնորհիվ փրկվեցին հազարավոր կյանքեր։

Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել բոլոր բուժաշխատողներին, հատկապես նրանց, որոնք տոնական օրերին հոգ են տանելու մեր քաղաքացիների առողջության մասին։

Վստահ եմ, որ 2019 թվականին կիսատ թողած բոլոր գործերը կյանքի կկոչվեն 2020 թվականին, ինչպես նաև կավելանան նոր ծրագրեր և նախաձեռնություններ:

Մեր քաղաքացիներին կոչ եմ անում գալիք տարում ազատվել վատ սովորություններից և ապրել առողջ ապրելակերպով։ Հիշեք՝ առանց առողջության, ամեն ինչ ոչինչ է։

Շնորհավոր Ամանոր





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: