Հայերեն   English   Русский  

Դեբեդավան գյուղում այրվել է անասնակեր


  
դիտումներ: 248

Հունվարի 1-ին, ժամը 22:55-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դեբեդավան գյուղում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դեբեդավան գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:25-ին, մարվել՝ 01:33-ին:

Այրվել է մոտ 300 հակ անասնակեր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: