Հայերեն   English   Русский  

Ֆիոլետովո գյուղից դեպի հյուսիս՝ սարալանջին բռնկված հրդեհն ինքնամարվել է


  
դիտումներ: 356

Հունվարի 2-ին, ժամը 10։00-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը մեկնել է Ֆիոլետովո գյուղից դեպի հյուսիս՝ Լոռու և Տավուշի մարզերի սահմանագծի մոտակայքում՝ սարալանջին բռնկված հրդեհի վայր՝ տարածքի հետախուզություն իրականացնելու նպատակով:

Պարզվել է, որ հրդեհն ինքնամարվել է: Այրվել է մոտ 3 հա խոտածածկույթ։

Նշենք, որ հունվարի 1-ին, ժամը 08:27-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի ոլորանների մոտակա սարերում հրդեհի նշաններ են նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու օպերատիվ խումբ:

Պարզվել է, որ հրդեհի նշանները նկատվում են Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի մոտակայքում՝ սարալանջին: Այրվում է մոտ 2-3 հա խոտածածկույթ: Տեղանքի դժվարանցանելիության պատճառով չի հաջողվել հրդեհաշիջում կատարել. հրդեհի տարածման վտանգ չկա: Փրկարարներն իրականացրել են հերթապահություն։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: