Հայերեն   English   Русский  

Անբնական տաք ձմեռ. +19 աստիճան Նորվեգիայում


  
դիտումներ: 267

Անբնական տաք ձմեռ է Նորվեգիայի արևմուտքում. Օնդալսնես քաղաքում օդի ջերմաստիճանը հունվարի 2-ի առավոտյան եղել է 18,6 աստիճան ըստ Ցելսիուսի, իսկ Սունդալսյորա քաղաքում հասել է 19 աստիճանի: Սա ֆիորդների երկրում ամենատաք հունվարյան օրն է ողջ պատմության ընթացքում:

Ռյոումա կոմունայի ղեկավար Իվոնն Վոլդը որոշել է օգտվել հնարավորությունից և լողալ ձմեռը ծովածոցում:

- Բնության սիրահարները կարող են վայելել տաք եղանակը Նորվեգիայի ամենալավ շրջանում, կարելի է լողալ ֆիորդում կամ դահուկ քշել լեռներում,- ասում է Վոլդը:

- Բայց գուցե չարժի՞ ուրախանալ նման եղանակից հունվար ամսին,- հարցնում է NOTV2 հեռուստակայանի լրագրողը:

- Իհարկե ոչ: Նման եղանակը հիշեցնում է մեզ կլիմայի փոփոխության վտանգի մասին,- վստահ է Իվոնն Վոլդը:

Ըստ վերջին Klimabarometeret 20 սոցհարցումի արդյունքների, որ անցկացնում է Kantar հետազոտական ընկերությունը, Նորվեգիայի բնակիչներն (49%) առաջին անգամ կլիմայի փոփոխությունը համարել են գլխավոր քաղաքական խնդիր, որը լուծում է պահանջում: Ցուցակում առաջարկված է եղել ընդամենը 14 հարց: Երկրորդ տեղում առողջապահության հարցերն են (45%), երրորդ տեղում՝ ներգաղթի և ինտեգրացիայի հարցերը (35%):





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: