Հայերեն   English   Русский  

​Իսպանիա. ձեռնպահ=աջակցություն


  
դիտումներ: 240

«Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցությունը կաջակցի սոցիալիստ Պեդրո Սանչեսին Իսպանիայի կառավարության ղեկավարի պաշտոնում հաստատելու հարցում: Դրա համար կատալոնցի պատգամավորները հունվարի 4-ին խորհրդարանում կայանալիք քննարկումներից հետո ձեռնպահ կմնան Սանչեսի թեկնածության քվերակության ժամանակ:

Այդ որոշումը «Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցությունն ընդունել է սոցիալիստների՝ կատալոնյան ճգնաժամից դուրս գալու հարցով ժեներալիտետի և Մադրիդի ներկայացուցիչների բանակցություններ անցկացնելու խոստման դիմաց: Կուսակցության ներկայացուցիչ Պերե Արագոնեսը բացատրել է.

«Նախատեսվում է բանակցություններն սկսել Իսպանիայի կառավարության ձևավորումից 15 օր անց: Այդ բանակցություններում ձեռք բերված համաձայնությունը պետք է ներկայացվի ինքնավարության բնակիչների հաստատմանը: Ինչպիսի՞ն կլինի այդ համաձայնությունը: Դա կախված կլինի այն հանգամանքից, թե ինչ հնարավորություններ կառաջարկվեն բանակցություններում»:

«Կատալոնիայի ձախ հանրապետականները» հանդես են գալիս Իսպանիայից ինքնավարության անկախանալու օգտին: Նրանք 13 տեղ ունեն պատգամավորների Կոնգրեսում՝ երկրի խորհրդարանի ստորին պալատում:

Սոցիալիստները հաղթել են նոյեմբերյան համընդհանուր ընտրություններում, սակայն չեն կարողացել ձեռք բերել բացարձակ մեծամասնություն, ինչը անհրաժեշտ է իրենց առաջնորդին կառավարության ղեկավար հաստատելու համար: Այժմ նրանք պայմանավորվել են կոալիցիա կազմել բասկերի ազգայնական կուսակցության և ՊՈԴԵՄՈՍ ձախ կոալիցիայի հետ: Եթե ձախ հանրապետականները ձեռնպահ մնան քվեարկության ժամանակ, ապա սոցիալիստները կկարողանան անցկացնել իրենց թեկնածուին՝ ստանալով եթե ոչ բացարձակ մեծամասնություն առաջին քվերակությամբ, ապա գոնե պարզ մեծամասնություն երկրորդի ժամանակ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: