Իսպանիա. ձեռնպահ=աջակցություն
Այդ որոշումը «Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցությունն ընդունել է սոցիալիստների՝ կատալոնյան ճգնաժամից դուրս գալու հարցով ժեներալիտետի և Մադրիդի ներկայացուցիչների բանակցություններ անցկացնելու խոստման դիմաց: Կուսակցության ներկայացուցիչ Պերե Արագոնեսը բացատրել է.
«Նախատեսվում է բանակցություններն սկսել Իսպանիայի կառավարության ձևավորումից 15 օր անց: Այդ բանակցություններում ձեռք բերված համաձայնությունը պետք է ներկայացվի ինքնավարության բնակիչների հաստատմանը: Ինչպիսի՞ն կլինի այդ համաձայնությունը: Դա կախված կլինի այն հանգամանքից, թե ինչ հնարավորություններ կառաջարկվեն բանակցություններում»:
«Կատալոնիայի ձախ հանրապետականները» հանդես են գալիս Իսպանիայից ինքնավարության անկախանալու օգտին: Նրանք 13 տեղ ունեն պատգամավորների Կոնգրեսում՝ երկրի խորհրդարանի ստորին պալատում:
Սոցիալիստները հաղթել են նոյեմբերյան համընդհանուր ընտրություններում, սակայն չեն կարողացել ձեռք բերել բացարձակ մեծամասնություն, ինչը անհրաժեշտ է իրենց առաջնորդին կառավարության ղեկավար հաստատելու համար: Այժմ նրանք պայմանավորվել են կոալիցիա կազմել բասկերի ազգայնական կուսակցության և ՊՈԴԵՄՈՍ ձախ կոալիցիայի հետ: Եթե ձախ հանրապետականները ձեռնպահ մնան քվեարկության ժամանակ, ապա սոցիալիստները կկարողանան անցկացնել իրենց թեկնածուին՝ ստանալով եթե ոչ բացարձակ մեծամասնություն առաջին քվերակությամբ, ապա գոնե պարզ մեծամասնություն երկրորդի ժամանակ: