Հայերեն   English   Русский  

Իրանցի զորահրամատարի սպանությունը լարելու է ոչ միան Իրան-ԱՄն առանց այն էլ շիկացած հարաբերությունների մթնոլորտը․․․


  
դիտումներ: 238

Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

"Կարծում եմ՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի՝ Իրաքում զոհվելուց հետո, Իրանի առաջին քայլերից մեկը լինելու է իրաքյան իշխանությունների հետ ավելի սերտ համագործակցությամբ Իրաքից ԱՄՆ-ի զորքերի լիակատար դուրսբերմանը հասնելուն միտված քաղաքականությունը։

Ակնհայտ է, որ հենց իրաքցիները, մեղմ ասած, խանդավառված չեն իրենց երկրում ամերիկյան ներկայությամբ՝ բացառությամբ Քրդստանի տարածաշրջանի, որտեղ ԱՄՆ-ի դիրքերը շատ ավելի կայուն են և ամուր, ուստի այս հարցում Իրաքի իշխանությունները ստացել են լրացուցիչ կռվան՝ պահանջելու ԱՄՆ-ի զորամիավորումների ելքը այս երկրից։

Ոքան էլ պարադոքսալ թվա, իրանցի զորահրամատարի սպանությունը լարելու է ոչ միան Իրան-ԱՄն առանց այն էլ շիկացած հարաբերությունների մթնոլորտը, այլ նաև հանգեցնելու է Իրաք-ԱՄՆ հարաբերությունների ծայրաստիճան սրման"։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: