Հայերեն   English   Русский  

Սոլեյմանիի սպանությունը արկածախնդրություն է, այն կհանգեցնի լարվածության աճի տարածաշրջանում. ՌԴ ԱԳՆ


  
դիտումներ: 312

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն Իրաքի օդանավակայանի ամերիկյան հրթիռակոծությունից։

«Սոլեյմանիի սպանությունը Բաղդադի արվարձանների ամերիկյան հրթիռակոծության հետեւանքով դիտարկվում է որպես արկածախնդրային քայլ, որը կհանգեցնի լարվածության աճի ողջ տարածաշրջանում։ Սոլեյմանին հավատարմորեն ծառայում էր Իրանի ազգային շահերի պաշտպանության գործին»,- ասել են ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունում, ի պատասխան ՌԻԱ «Նովոստի»-ի հարցի։ «Անկեղծ ցավակցություն ենք հայտնում իրանցի ժողովրդին»,- ընդգծել են ԱԳՆ-ում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: