Հայերեն   English   Русский  

Պաշտոնական Երևանը պետք է անպայմանորեն իր ցավակցությունը հղի Իրանին գեներալ Ղասեմի սպանության առթիվ. իրանագետ


  
դիտումներ: 576

Իրանագետ Ահարոն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Գեներալ Հաջ Ղասեմի նահատակության կապակցությամբ Իրանում հայտարարել են եռօրյա սուգ։ Ողջ Իրանում տեղի են ունենանում սգո երթեր, ցույցեր։ Իրանի բնակչության անխտիր բոլոր շերտերի համար Հաջ Ղասեմի սպանությունը շոկ է, և բոլորն են սգում նրա մահը։ Ու ոչ միայն Իրանում է վիճակն այդպես, այլև ողջ տարածաշրջանի շիայական երկրներում։

Այս իրավիճակում, ըստ իս, պաշտոնական Երևանը պետք է անպայմանորեն իր ցավակցությունը հղի իրանական ղեկավարությանը և հարևան ու բարեկամ իրանցի ժողովրդին, ընդ որում, ամենաբարձր մակարդակով»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: