Հայերեն   English   Русский  

Հարց Նիկոլին. հիմա ո՞ր ասածին հավատա ժողովուրդը


Կարեն Վրթանեսյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 420

Օգոստոսի 5, 2019 թվական, Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում պատմում է իր ձեռքն ընկած գաղտնի մի փաստաթղթից.

«Այս փաստաթղթից բխող եզրակացությունը հետևյալն է՝ ըստ էության, հեղափոխության ժամանակաշրջանում, դրանից առաջ և ինչ-որ առումով դրանից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում և, ըստ էության, սա փաստաթուղթ է այն մասին, որ մեր երկրում պետական ինստիտուտները կաթվածահար են, և ինստիտուցիոնալ առումով մեր պետությունն ամբողջությամբ ձախողված է»։

Ընդամենը 3 շաբաթ առաջ, դեկտեմբերի 12-ին, կառավարության նիստի ժամանակ կրկին հայտարարում է, որ պետական ինստիտուտներն աղետալի վիճակում են և այս պահին հնարավոր էլ չէ արագ բարելավել. «Վարչապետի խոսքով՝ եթե այդ պետական կառավարման համակարգը դնենք մի կողմ ու ասենք՝ նորն ենք ստեղծում, բոլոր հաստիքները թափուր լինեն, համապատասխան մասնագետներ չեն գտնվի»:

Նույն նիստի ժամանակ էլ բողոքեց, եթե հիշում եք, որ իր հանձնարարականները հաճախ չեն կատարվում։

Իսկ այսօր՝ 2020 թվական հունվարի 3-ին նույն Նիկոլ Փաշինյանը գրում է ՖԲ-ում. «Հայաստանի Հանրապետությունում կան ինստիտուտներ, ովքեր ի վիճակի են հետեւել իրավիճակին, վերլուծել զարգացումները, անհրաժեշտության դեպքում իրականացնել իրավիճակից բխող քայլեր եւ անհրաժեշտ բոլոր հանձնարարականները տրված են»։

Հարց Նիկոլին. հիմա ո՞ր ասածին հավատա ժողովուրդը։ Այսս երեք ասածներիցդ ո՞րն է սուտ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: