Հայերեն   English   Русский  

Իրանը Սոլեյմանիի սպանության համար վրեժը կլուծի


  
դիտումներ: 861

ԱՄՆ-ը պատասխան կտա ԻՀՊԿ «Ղուդս» ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար, ասվում է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի հայտարարությունում, հայտնում է Mehr-ը։

«Գեներալ Ղասեմ Սոլեյմանին հպարտության ևւ պատվի աղբյուր էր ոչ միայն իրանցիների, այլև բոլոր մահմեդականների ու աշխարհի ոտնահարված մարդկանց համար։

րանի գերագույն առաջնորդը նշել է,որ գեներալ Ղասեմ Սոլեյմանիին սպանողներին սպասվում է դաժան վրեժ հարմար պահին, հարմար տեղում։ Բոլոր բարեկամները և հակառակորդները պետք է իմանան, որ դիմադրության շարժումը կշարունակվի երկակի մոտիվացմամբ, եւ նրանք, ովքեր պայքարում են, հաղթելու են։

Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդն իր արտահերթ նիստում համապատասխան որոշում է կայացրել այս ողբերգական միջադեպի տարբեր ասպեկտները դիտարկելուց հետո։ Եվ դրանով իսկ հայտարարում է, որ Միացյալ Նահանգները պատասխանատվություն է կրելու այդ հանցավոր արկածախնդրության բոլոր հետեւանքների համար։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: