Հայերեն   English   Русский  

Իրան-ԱՄՆ բախման դեպքում իրավիճակը ապակայունանանլու է նաև մեր տարածածրջանում


Գևորգ Գևորգյան,Ֆբ գրառում


  
դիտումներ: 513

Բաղդադում՝ ամերիկյան օդային ուժերի հարվածից զոհվել է Իրանի Իսլամական Հանրապետության Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանին:

Ցավակցություններս գեներալի ընտանիքին, հարազատներին և Իրանի ողջ ժողովրդին, Իրանում հայտարարված է եռօրյա սուգ:

Այսպիսով ցավոք մերձավոր արևելքում լարվածության նոր փուլ է սկսվում, հղի լայնածավալ ռազմական բախումներով:Իրանի Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամեյնին հայտարարել է. «Դաժան վրեժ է սպասվում նրանց, ում ձեռքերին մնացել է նրա արյունը, ինչպես նաև այլ նահատակների արյունը»: Իրան-ԱՄՆ բախման դեպքում իրավիճակը ապակայունանանլու է նաև մեր տարածածրջանում:

Հայաստանի Հանրապետության պետական շահից ելնելով, մենք պարտավոր ենք ուժեղացնել մեր ազգային անվտանգության ծառայությունը և որակական էլ ավելի բարձր հիմքերի վրա դնել մեր ռազմավարական գործընկերային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, ինչպես նաև ՀԱՊԿ կառույցի շրջանակներում:

Խաղաղությունն այն գերագույն արժեքներից է, որ մենք պարտավոր ենք պահպանել մեր երկրում՝ արտաքին հարաբերությունների հավասարակշռված և ադեկվատ օրակարգ ձևավորելով մեր ռազմավարական դաշնակիցների հետ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: