Հայերեն   English   Русский  

​Մեր խնդիրն է խուսափել ‹‹от пахмелья в чужом пиру››


Խոսրով Հարությունյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 798

Գեներալ Սուլեյմանիի սպանությունը տարածաշրջանում լարվածությունը կտրուկ սրեց և բոլոր առանցքային խաղացողներին կանգնեցրեց աննկարագրելի բարդ, առաջին հայսցքից նույնիսկ անելանելի, իրավիճակի առջև:

Հիմա գլխավոր խնդիրը ‹‹պատերազմի ջինը վերջնակնապես շշից դուրս չթողնելն է››: Աշխարհը հայտնվել է ‹‹գլոբալ հրդեհի›› բռնկման շեմին և միջազգային գլխավոր խաղացողների խնդիրն է կանխել հրդեհը:

Իրանի Իսլամական Հանրապետությունը կանգնած է շատ դժվար ընտրության առջև՝ խուսափել ադեկվատ պատասխան գործողությունից, իսկ սա նշանակում է կորցնել ‹‹սեփական դեմքը›› և վտանգել տաարածաշրջանում իր ազդեցությունը կամ պատասխանել, որի հետևանքները անկանխատեսելի են, այդ թվում նաև Իրանի համար:

Մինչդեռ ստեղծված իրավիճակում շատ էական է այն հանգամանքը, որ մարտահրավերը, ըստ էության, նետված է ոչ միայն Իրանին, թեպետ առաջին թիրախը առերեևույթ հենց մեր հարևանն է: Ավելին, ամենամեծ սխալը կլինի Իրանին թողնել այդ մարտհարվերին դեմ առ դեմ՝ միայնակ, քանի որ դժվար չէ կանխատեսել նման պարագայում Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունների ամենահավանական որոշումը:

Իրավիճակի հետագա զարգացումները անկառավարելի և անկանխատեսելի ընթացքից զերծ պահելու համար Ռուսաստանն ու Եվրոմիությունը պետք է ուղղակի դիալոգ սկսեն պաշտոնական Թեհրանի հետ՝ համոզելու համար վերջինիս ձեռնպահ մնալ որևէ կտրուկ արձագանքից և թոխարենը ստանձնեն իրենց դիվանագիտական ողջ ազդեցությունն ու կարողությունները ներդնելու լարվածությունը թե՛ Իրանի շուրջ և թե՛ տարածաշրջանում թուլացնելու ուղղությամբ:

Պատահական չէ, որ տեղի ունեցել Պուտին-Մակրոն հեռախոսազրույցը: Կարծում եմ առաջիկա ժամերին մենք կլինեն այդ երկրների արտաքին գերատեսչությունների համատեղ և իրավիճակին համահունչ նախաձեռնության ականատեսը: Չի բացառված, որ այդ նախաձեռնությանը ինչ որ մի ձևաչափով կմիանա նաև Չինասռանը: Այդ քայլով մի կողմից կպահպնվի Իրանի դեմքը, միաժամանակ կկանխվի հրդեհը:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա մեր խնդիրը պետք է լինի ուշադիր հետևել իրադարձությունների զարգացմանը, զերծ մնալ որևէ մկանաշարժից (телодвижение), որպեսզի խուսափենք, պատկերավոր ասած, ‹‹от пахмелья в чужом пиру››: Այդ առումով միանգամայն տեղին է Մնացականյանի մոտ անցկացված խորհրդակցությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: