Հայերեն   English   Русский  

​Փրկարարներն օգնության են հասել


  
դիտումներ: 216

Հունվարի 3-4-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 1 ահազանգ է ստացվել հանրապետության տարածքում արգելափակված ավտոմեքենայի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:

Մեկ ահազանգ է ստացվել հանրապետության տարածքում քաղաքացուն օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում: Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Գրանցվել է վերելակների խափանման վերաբերյալ 2 ահազանգ:

Մասնավորապես՝ Երևանում: Դեպքի վայր ժամանած փրկարարները ներսում մնացած քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: