Հայերեն   English   Русский  

Մանրամասներ Աշտարակում տեղի ունեցած խոշոր ավտովթարից


  
դիտումներ: 296

Հունվարի 3-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Պռոշյան – Երվանդ Շահազիզ փողոցների խաչմերուկում բախվել էին Ford մակնիշի 34 ՍQ 758 համարանիշի և Nissan X-Trail մակնիշի 86 OA 086 համարանիշի ավտոմեքենաները:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ պարզվել է ավտովթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը:

Nissan-ը վարել է Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակիչ, 34-ամյա Կարեն Գալստյանը, իսկ Ford-ը վարել է Երևանի բնակիչ, Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 24-ամյա Հռիփսիմե Եղնուկյանը:

Վթարի հետևանքով Հ. Եղնուկյանն ու Կ. Գալստյանի ուղևորներ, Փարպի գյուղի բնակիչներ, 64-ամյա Նորիկ Գալստյանը, 34-ամյա Էմմա Մանուկյանը և 10-ամյա Շողիկ Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից երեխան տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Հ. Եղնուկյանը «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի դուստրն է, իսկ վիրավոր Է. Մանուկյանը հղի է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: