Հայերեն   English   Русский  

Թեժ վիճաբանություն Զարթոնքում. հիվանդանոց է դիմել 5 անձ, բերման ենթարկվել` 13–ը


  
դիտումներ: 397

Զարթոնք գյուղում հունվարի 3–ին իրավիճակը թեժ է եղել` դանակով, քարերով հարվածներ։ Արդեն կան ձերբակալվածներ։

Հունվարի 3-ին Արմավիրի Զարթոնք գյուղում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 5 անձ, իսկ բերման ենթարկվել` 13–ը. Անկախին հայտնում են ոստիկանությունից:

«Պարզել են, որ հունվարի 3–ին, ժամը 00.10-ի սահմաններում, ավտոմեքենան Զարթոնք գյուղում արագ վարելու պատճառով վեճ է առաջացել, որը վերածվել ծեծկռտուքի։ Տարբեր վնասվածքներով հիվանդանոց է դիմել 5 անձ։ Վնասվել է նաև մի քաղաքացու «Մերսեդես Սպրինտեր» ավտոմեքենան»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ծեծկռտուքին մասնակից լինելու կասկածանքով ոստիկանության Մեծամորի բաժին բերման է ենթարկվել 13 անձ։

Վիճաբանության ժամանակ մի քաղաքացու դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել 31-ամյա մի տղամարդ, իսկ «Մերսեդես» ավտոմեքենային քարերով հարվածել և վնասել են 27 և 25-ամյա տղամարդիկ:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Դեպքի առթիվ հունվարի 3-ին Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի (խուլիգանություն) հատկանիշներով. 2 անձ ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: