Երևանում վթարի է ենթարկվել ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական բաժնի պետը. կան վիրավորներ
Ժամը 18:30-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում՝ թիվ 54 շենքի դիմաց, բախվել են Toyota Yaris մակնիշի 305 II 01 համարանիշի, Nissan Qashqai մակնիշի 19 LՍ 925 համարանիշի և Nissan X-Trail մակնիշի 35 ՍM 502 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota Yaris-ը հաշվառված է ճանապարհային ոստիկանության հաշվեկշռում, իսկ վիրավորներից մեկը ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Սպարտակ Սեփյանն է: