Հայերեն   English   Русский  

Տավուշում կանչի մեկնած շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել. կան վիրավորներ


  
դիտումներ: 781

Այսօր՝ հունվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 17:40-ի սահմաններում Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում բախվել են Նորաշեն բնակավայրի բնակիչ, 23-ամյա Նարեկ Աթոյանի վարած УАЗ մակնիշի 212 AF 61 համարանիշի և Բերդ քաղաքի բնակիչ, 64-ամյա Յուրիկ Բադալյանի վարած Opel Astra մակնիշի 36 PՏ 711 համարանիշի ավտոմեքենանները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ն. Աթոյանի ուղևոր, Մովսես բնակավայրի բնակիչ, 61-ամյա Գառնիկ Արզումանյանը և Յու. Բադալյանի ուղևոր, 50-ամյա Լուսինե Գյուրջինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերդի բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառաողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Տավուշի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ УАЗ-ը հաշվառված է «Բերդ» բժշկական կենտրոնի հաշվեկշռում և վարորդը բժիշկների հետ մեկնում էին կանչի վայր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: