Հայերեն   English   Русский  

Կադրում են հայտնվում Թրամփն ու Ռոհանին, ներողություն են խնդրում Իոաննիսյանից


Ռուբեն Մելիքյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 396

Ամեն ինչ ճիշտ էիք արել - ինչու՞ գաղափարը մինչև վերջ չիրացրեցիք։

Արտանիշի գագաթին ինչու՞ մի գեղեցիկ ֆուտուրիստական փերֆորմանս չկազմակերպեցիք՝ Թրամփի, Ռոհանիի և Իոաննիսյանի դերակատարմամբ (վերջինը՝ գուցե նաև cameo ձևաչափով)։

Դե պատկերացրեք - Փաշինյանը խաղաղության կոչ է անում բարեկամ իրանցի ու ամերիկացի ժողովուրդներին, ու մեկ էլ հայտնվում են Թրամփը և Ռոհանին (դիմակներ), ողջագուրվում են, միմյանց Սուրբ Ծնունդն են շնորհավորորում ու անմիջապես հեռախոսով իրար սուրբծննդյան գիֆեր ուղարկում։

Հետո կադրում հայտնվում է Իոաննիսյանը, քննադատում է Թրամփին՝ Իրանական մշակութային արժեքները թիրախավորելու, իսկ Ռոհանիին՝ մարդու իրավունքները կոպիտ խախտելու համար։ Հետո նորից կադրում են հայտնվում Թրամփն ու Ռոհանին, ներողություն են խնդրում Իոաննիսյանից ու մեկական սուրբծննդյան գիֆ ուղարկում նրան։

Իոաննիսյանը գոհ է։ Փաշինյանը գոհ է։ Բոլորը գոհ են։

Վերջում կադրում հայտնվում է Ինստիտուտների այլաբանական երգչախումբը և երգում Հալելույան Հենդելի «Մեսսիա» օրատորիայից։

Վերջ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: